Վրեժ Իսրաելյան «Թանկագին հյուրը»

Վրեժ Իսրաելյանի «Թանկագին հյուրը» ստեղծագործությունը ներկայացնում է պատերազմի ազդեցությունը մարդու հոգևոր վիճակի վրա: Գլխավոր հերոսը Հակոն է, ով վերադարձել է պատերազմից և չի գտնում իր տեղը: Նա հիշում է իր ընկերների դիակները մարտի դաշտում և միակ վայրը որտեղ նա կարողանում է մտքերը հավաքել իր տան կողպված դռնով անկյունն էր: Հակոն աղքատ կյանքով էր ապրում, և կնոջ հետ էլ հարաբերությունները լարված էին:

-«Մռովի Արծիվը Երևանում հավ է դարձել»-ասում էր կինը: Այս խոսքերը խոցում էին Հակոյի սիրտը: Մռովի Արծիվ մականունը Հակոն ստացել էր մարտի դաշտում: 

Կինը բարկանում էր, որ Հակոն չի կարողանում ընտանիքը ապահովել, երեխաները հացի կարոտ են մնացել և հաճախ համեմատում էր իրենց հարևան Մելոյի հետ, ով պատգամավոր էր ընդունվել: Մելոն պատրաստվում էր կարևոր հյուր ընդունելու, և, երբ Հակոյից ներողություն խնդրեց իրեն չհրավիրելու համար, ասաց, թե հյուրը խնդրել է, որ ավելորդ մարդիկ չլինեն: Հակոն հասկացավ, թե ով էր այդ հյուրը և ասաց “– Հրամանատա՚ր, ախպերս, էս ի~նչ արեցինք… էդ ե՞ս եմ ավելորդը…

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started