Գործնական քերականություն

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։


1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի


2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։


Հերոսաբար, մասամբ, փոքր-ինչ, ամենուրեք, լիովին։

Զինվորները հերոսաբար դիմադրեցին թշնամու հարվածներին։

Սովորողները մասամբ կատարել էին առաջադրանքը։

Թխվածքը փոքր-ինչ քաղցր ստացվեց։

Ամենուրեք հնչում էին ամանորյա երգեր։

Նրանք լիովին առհամարեցին ղեկավարի հրամանը։

3. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։


Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։
Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է
ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով
ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ
մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր
շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու
խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր
բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու
հղփացած իր ցեղակիցներին։ Վախթանգ Անանյան


4. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։


1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

5.Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։


Եթեիսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեևսակայնորովհետև,
ինչպես, այս, որպեսզիպատճառով, դեպի, քանզինաև, բացի, քանի որ։


 6. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե, որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Ավելի շուտ կդիմեր բժշին, եթե մտածեր, որ խնդիրն այդքան լուրջ է։

Երեխաներն արագ վազեցին տուն, որպեսզի բաց չթողնեն իրենց սիրելի մուլտֆիլմը։

Նա չգնեց կոշիկները, որովհետև չհավանեց։

Նրանք չգնացին ընկերների հետ, սակայն հետո շատ ափսոսացին։ 

Սովորողները գնացին դպրոց, և ուսուցիչը պատասխանեց նրանց հարցերին։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started