Թեստային աշխատանք

Թեստ 1, 1.    Բառերից քանիսո՞ւմ է բաց թողած տեղում գրվում է. անէ, երբևիցե, մանրէ, վայրէջք, լայնէկրան, առօրեական, անէական, այժմէական, ինչևէ, գոմեշ

Ուղղակի խոսքը վերածել անուղղակի խոսքի

Սուրենն ինձ ասաց, որ նա չի առարկում. այդ մասին հայտնեմ եղբորս: Նա ասաց հորը, որ նա տանը կմնա, մինչ հայրը աշխատանքից գա: Սմբատը հարցրեց իր հյուրին, թե նա երբ է վերադարձել, և ինչ պիտի անեն իրենք նրան օգնելու համար: Դու այն ժամանակ ինձ ասացիր, որ ինչքան էլ փորձեն քեզ վրա ճնշում գործադրել, դու խիղճդ երբեքContinue reading “Ուղղակի խոսքը վերածել անուղղակի խոսքի”

Դերբայական դարձված

Գտնե՛լ դերբայական դարձվածները և որոշե՛լ, թե գերադաս անդամը որ դերբայով է արտահայտված։Ու սարսափից քարացած, թաքստոցներում կծկվելուց ընդարմացած փախստականները ելան և հապշտապ, ինչպես փրկության դուռ գտածբանտարկյալը, քայլեցին առաջ: Քայլեցին փրկվելու փափագով և չզգացին, թե ինչպես դուրս եկան հինավուրց անտառից ու ոտք դրին սարի՝ սորուն մանրախճերով պատված լանջին: Լեռը գրեթե ուղղահայաց էր: Թերևս այդ էր պատճառը, որ մերկ էր ամբողջովին, և ամենContinue reading “Դերբայական դարձված”

Տրոհության նշաններYa

Կետադրել հատվածը 1.Երկրում շատ բարձր ու անմատչելի մի լեռ կար, որ լիքն էր բոլոր բարիքներով: Մարդիկ  կամեցան դրա վրա բնակություն հաստատել: Սակայն, նրա վրա բարձրանալը շատ դժվար էր, թեև վերելքի շատ ճանապարհներ կային: Նրանք, ովքեր բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու՝ սայթաքեցին ու ցած գլորվեցին մինչև ստորոտը: Իսկ ովքեր դադար առնել չուզեցին, այլ գավազանի օգնությամբ շարունակեցին վերելքը՝ բարձրացան լեռան  վրա, ու հանգիստ կյանք վայելեցին: Այդպես՝ թուլակազմ ու վախկոտ մարդիկ մնում են կեսճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները՝ համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են բարձրանում ու հասնում իրենց նպատակին: 2.Մի կղզում մի մարդ է ապրելիս լինում: Այս մարդն այնքան ալարկոտ է լինում, որ օրերով  տեղից վեր չի կենում: Մի օր էլ նա լսում է, որ դիմացի կղզում միաչքանիներ են ապրում:  Որոշում է գնալ ու նրանցից մեկին բերել իր հետ: Մտածում է, որ միաչքանուն ցույց տալու համար փող կվերցնի մարդկանցից ու կհարստանա: Ծուլանում է, թե մի քիչ լավ մտածի. մի օր վեր է կենում, նավակն է նստում ու թիավարում դեպի միաչքանի մարդկանց կղզին: 3. Միշտ էլ հետաքրքրվել եմ բնության բոլոր արարածներով և դրանցից, որնէլ պատահել է փորձել եմ մանրազնին ուսումնասիրել: Մի օր՝ տարիներ առաջճահճային թռչուններիContinue reading “Տրոհության նշաններYa”

Ուղղակի, անուղղակի խոսք

Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։ Կուրսի ավագն ասաց, որ ամեն ինչ կկազմակերպի:  2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտեմ»։ Բազմոցին նստած խորհում էր, թե վաղը կսկսի այն աշխատանքը, որ մեկ շաբաթում կավարտի: 3. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես, տնօրենին հարցրին աշակերտները։Continue reading “Ուղղակի, անուղղակի խոսք”

Վանո Սիրադեղյան «Անանձրև հուլիս»

Վանո Սիրադեղյանի «Անանձրև հուլիս» ստեղծագործությունը սրտիս հարազատ կամ առնչվող չէի համարի: Ստեղծագործությունն ընթերցելիս թվում է, թե նա զրուցում է ինքն իր, կամ տարիքով մեծ տղամարդու հետ: Սկիզբը գրված է մոտիվացնելու համար, իսկ շարունակությունը պարզապես դասեր են, խորհուրդներ ընտանիքի, երեխաների և կնոջ կամ ամուսնու հարաբերությունների հետ կապված: Նա գրում է՝ «Գերեզմանոցի կողքին ապրելուց օգուտդ քաղի»: ՍաContinue reading “Վանո Սիրադեղյան «Անանձրև հուլիս»”

Ավետիք Իսահակյանի կենսագրությունը

Ավետիք Իսահակյանի ծննդյան օրը հաստատված չէ, ասում են՝ հոկտեմբերի 17-ին կամ 29-ին է ծնվել, 1875 թվականին, Գյումրիում՝ որն այդ շրջանում կոչվում էր Ալեքսանդրապոլ: Իր գործերից հայտնի և սիրված են իր բանաստեղծությունները: Նաև մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ: Իր կրթությունը ստացել էContinue reading “Ավետիք Իսահակյանի կենսագրությունը”

Պարույր Սևակի նամակը Սուլամիթային

Սուլամիթան Սևակի սիրած կինն էր, ով սակայն ոչ նրա կինը դարձավ, ոչ ընկերուհին: Նա գիտեր, որ չի լինելու նրա հետ, սակայն զգացմունքները չէին մարում: Իմանալով, որ Սուլամիթան իրեն փոխադարձ չի սիրում, նա միևնույնն է նամակներում գրում էր իր զգացմունքների մասին: Սևակ ուսումնասիրելով հասկացա, որ նա էմոցիոնալ էր, իր զգացմունքներին հեշտ էր տրվում, հավանաբար հենց դրանցովContinue reading “Պարույր Սևակի նամակը Սուլամիթային”

Սևակը Կոմիտասի մասին

Պարույր Սևակը Կոմիտասին համեմատում է Մեսրոպ Մաշտոցի հետ: Նա Մաշտոցի և Կոմիտասի կատարած աշխատանքները իրար է նմանացնում: Երկուսն էլ կատարել են նույն աշխատանքը, տարբեր մշակութային ճյուղերում: Մաշտոցը կերտեց հայերենը, այբուբենով և հնչյուններով, իսկ Կոմիտասի մասին Սևակն ասում է՝ «Կոմիտասը գտավ մեր երաժշտության հնչյունակազմը մեկ այլ յուրատեսակ այբուբենով»: Կոմիտասի կատարած աշխատանքը նա գործ չի համարում: ԱսումContinue reading “Սևակը Կոմիտասի մասին”

Արտաշես և Սաթենիկ

Վրաց թագավորության կեսը գրավելուց հետո Ալանները գալիս են Հայոց աշխարհ: Արտաշեսը հավաքում է իր զորքը և դուրս գալիս Ալանների դեմ կռվելու: Ալանները փոքր-ինչ հետ են նահանջում, Կուր գետի հյուսիսային ափում ճամբարում են: Արտաշեսն ու իր զորքն էլ բանակ են կազմում գետի հարավային ափին, նրանց ընդառաջ դուրս գալու համար: Հայոց և ալանաց զորքերի կռվի ժամանակ ալաններիContinue reading “Արտաշես և Սաթենիկ”

Design a site like this with WordPress.com
Get started