Վ․ Տերյան “Մթնշաղի անուրջներ” բառային աշխատանք

1․ Վահան Տերյանի “Մթնշաղի անուրջներ” ժողովածույից դուրս գրել 10-15 անծանոթ բառ և բացատրել բառարանի օգնությամբ։

պչրանք-զարդարանք, քամահրանք– արհամարանք, գգվանք-գուրգուրանք, դալկացող-գույնը կորցնող, ամոքել– բուժել, անդողդոջ-, բեզարած-, գեղագնգուր-, տարորեն-տարօրինակ կերպով, դալուկ-գունատ,անգույն։ 

2․ “Մթնշաղի անուրջներ” ժողովածույից դուրս գրել 10 բառ և գտնել դրանց հոմանիշները

Տխուր-մռայլ, տրտում․ Անսպառ-անավարտ․ Երազ-անուրջ, տեսիլ․ Խոհ-մտածմունք, մտորում․ Մեղմաբար-մեղմորեն, հանդարտաբար․ Մոլար-ծուռ, մոլոր․ Առկայծել-փայլատակել․ Աներևույթ-աննկատ․ Անմխիթար-անսփոփ․ Կապուտաչյա-լուրթաչյա։ 

3․ “Մթնշաղի անուրջներ” ժողովածույից դուրս գրել 10 մակդիր

Գունատ երկիր, հրեղեն ամպ, քաղցր կյանք, պայծառ տանջանք, ժիր ալիքներ, նուրբմշուշ, քաղցր ցավ, արծաթյա բարձրունք, հրդեհավառ խորություն, մութ ցանկություն։ 

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started