Գործնական քերականություն։ Բայեր

Գործնական քերականություն
1.Դո՛ւրս գրել դիմավոր բայերը և որոշե՛լ եղանակը, ժամանակաձևը, թիվը, դեմքը, սեռը, կազմությունը և խոնարհումը։
Լուսամփոփը հանկարծ շողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծառը խշշաց, ճյուղը դողաց,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Առուն փախավ խոխոջալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի,
Ծածկվեց լուսնյակն ամպի շալով,
Եվ ես հանկարծ քեզ հիշեցի։
Դու ինչո՞ւ ես լցվել այդպես
Աշխարհով մեկ,
Դու ինչո՞ւ ես այդպես անհուն
Ու անեզերք։

2.Դո՛ւրս գրել անկանոն և պակասավոր բայերը։
Կամաց-կամաց արդեն խելքի ես գալիս,
Գիտես արդեն խոսքեր կտրել ու կապել.
Թոթով-թոթով բառերն իրար ես տալիս,
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Մորդ կամքը դարձրել ես խաղալիք,
Արդեն որքան սուտ արտասուք ես թափել,
Ձեռքդ առած տկար թելերն իմ հոգու՝
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։
Խակ մտքերի դեռ անհաստատ նժարով
Լավն ու վատը գիտես կշռել ու չափել,
Շուտ ես գտել ծուռ շավիղներն աշխարհի,
Գիտես արդեն խորամանկել ու խաբել։

Անկանոն։ գալիս, կտրել, կապել, խորամանկել, խաբել, դարձրել, թափել, կշռել, չափել, գտել։

Պակասավոր։ գիտես, ես

3. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ անկանոն բայը։
1. արարել, ելնել, ծալել, մտածել
2. խոսել, ասել, գրել, նկարել
3. դիտել, նայել, նշմարել, տեսնել
4. ուտել, հյուսել, տնտեսել, սպասել
5. շրջել, թվարկել, լինել, որոշել
6. գնալ, խաղալ, կարդալ, գալ
7. հիշել, թողնել, նշել, հնչել
8. թեթևանալ, զովանալ, դառնալ, վարպետանալ
9. թերանալ, լալ, ջանալ, ցանկանալ
10. սկսել, հյուսել, առնել, փորել

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started