Շահնամե կամ Թագավորի գիրք

Շահնամե»-ում նկարագրվում է Իրանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչ VII դարում իսլամի ներթափանցումը։ Վիպերգությունը վերարտադրում է հին և հնագույն Իրանի՝ Փիշդադյան, Աքեմենյան, Սասանյան դինաստիաների, իսկ մասամբ և հարևան ժողովուրդների սոցիալ-տնտեսական ու հոգևոր կուլտուրայի պատմությունը։ Ամենաերկար պոեմը, որը պատկանում է մեկ հեղինակի գրչին՝ ծավալը երկու անգամ մեծ է, քան «Իլիականը» և «Ոդիսականը» միասին վերցրած: «Շահնամե»-ի առաջին եվրոպական թարգմանությունը լույս է տեսել Անգլիայում XVIII դարի վերջին։

«Շահնամեն» կամ «Թագավորների գիրքը» (հիշատակվում է 50 թագավորի) սկսվում է առաջին թագավորից և առաջին մարդուց, որի անունը Կայումերս է։ Նա մարմնավորում է համայն մարդկության մանկությունը։ Ջամշուդ արքան, որը ճոխության հայտնագործողն է, մեծամտանում է և հրամայում է երկրպագել իրեն՝ ինչպես Աստծուն։ Որպես պատիժ, Աստված Իրան է ուղարկում դյուցազն Զոխակին՝ ուսին երկու օձերով, որոնք ծնվել են Ահրիմանի համբույրից։ Զոխակը Ջամշուդից խլում է գահը և թագավորում է 100 տարի՝ իր օձերին կերակրելով մարդկային ուղեղով, մինչև վաճառական Քավեն ապստամբություն է բարձրացնում՝ պաշտպանելով Ջամշուդի ծոռ Ֆարիդունուն։

«Շահնամե»-ն հորինվածքորեն բաժանվում է տարբեր ծավալների, այսպես կոչվող, թագավորությունների (գլուխների)։ Առանձին թագավորություններ ներառում են մեծ պատմազրույցներ (դաստաններ), որոնք ունեն հոգեբանա-էթիկական նշանակություն։ Պայմանականորեն ընդունված է «Շահնամե»-ն բաժանել երեք մասի՝ դիցաբանական, դյուցազնական և պատմական։

Էպոսը ունի արտակարգ կարևոր լեզվային նշանակություն։ Գիրք արքաների մասին՝ գրված ամբողջովին պարսկերեն (ֆարսի) լեզվով, առանցքային դեր է խաղացել պարսկական լեզվի վերածնման համար, որը ընկել էր արաբական ազդեցության տակ։

Ֆիրդուսիի Շահնամե-ն՝ ըստ հեղինակի ցուցման, պարունակում է 60000 բեյթ՝ երկտող ոտանավոր, որը ընդունված է պարսկական պոեզիայում։ Համարվում է, որ տեքստի մի մասը կորցվել է, պոեմի մեջ ներառվել է առանձին ընդմիջարկություններ։ Լիակատար ռուսերեն թարգմանությունը, որը կատարվել է Ց. Բ. Բանու Լախուտին՝ Վուլերս Նաֆիսի հրատարակությամբ և հրատարակվել է 957-989 թվականներին՝ 6 հատորով, պարունակում է 52009 բեյթ (104018 տող)։

Պարսկական պոեզիա

شعر باران خيلي وقته ديگه بارون نزده رنگ عشق به اين خيابون نزده خيلي وقته ابري پرپر نشده دل آسمون سبك تر نشده مه سرد رو تن پنجره ها مثل بغض توي سينه ي منه ابر چشمام پر اشكه اي خدا وقتشه دوباره بارون بزنه خيلي وقته كه دلم براي تو تنگ شده قلبم از دوري تو بد جوري دلتنگ شده بعد تو هيچ چيزي دوست داشتني نيست كوه غصه از دلم رفتني نيست حرف عشق تو رو من با كي بگم؟ همه حرفها كه آخه گفتني نيست خيلي وقته كه دلم براي تو تنگ شده قلبم از دوري تو بدجوري دلتنگ شده

Ֆիրդուսի ծննդյան թվականի հարցը

Մոտավորապես 36-37 տարեկանից սկսում է աշխատել «Շահնամե»-ի վրա։ Նա արդեն վաղ հասակից ուզում էր պարսից էպոսը չափածոյի վերածել, բայց երբ լսեց Դաղիղիի մասին, որը ձեռնարկել էր էպոսի մշակումը, բայց գործը կիսատ էր մնացել նրա մահվան պատճառով, ավելի բուռն եռանդով ձեռնամուխ եղավ դրան։

Նովռուզ

Նովռուզի ընթացքում Իրանում սփռոցի վրա սեղան է բացվում, որը կոչվում է Հաֆթ սին։Հաֆթ պարսկերեն նշանակում է յոթ, իսկ սինը պարսկական այբուբենի 15-րդ տառն է, հայերեն սե տառի համարժեքն է։

Այս սփռոցի վրա պետք է շարված լինեն ս տառով սկսվող յոթ իր՝ չքաղված նորածին կանաչի (սաբզե), որը վերածննդի նոր կյանք սկսելու խորհրդանիշն է։ Այն դրվում է սեղանին՝ հավատալով, որ եկող տարին առատության տարի կլինի։

  • Ածիկը (սամանու) ուժի և հզորության նշանն է։ Այն պարտադիրր տան տղամարդն է պատրաստում։ Այն նաև առատության և համբերության խորհրդանիշն է համարվում։
  • Փշատը (սենջեդ) մտածված գործելու, ժիշտ քայլեր կատարելու խորհրդանիշն է համարվում։ Այն դնում են սեղանին՝ հավատալով, որ գալիք տարում նրանց հաջողությունը միշտ ուղեկից կլինի։
  • Սխտորը (սիր) ինչպես գիտենք, հայտնի է իր բուժիչ հատկությամբ։ Այն դնում են սեղանին՝ իրենց երկրի սահմանները թշնամիների հարձակումից պաշտպանելու նպատակով։
  • Խնձորը (սիբ) գեղեցկության և առողջության խորհրդանիշն է։ Այն սեղանին են դնում, որ ընտանիքից հեռու լինեն անհաջողություները։ Այն պարտադիր տան մեծ անդամներն են դնում սեղանին։
  • Սծտորը կամ սոմախը (սոմաղ) համբերության և դիմակայության խորհրդանիշն է։ Այն նոր կյանքի սկիզբ է համարվում։

Նաև ավանդական է սփռոցին դնել այլ իրեր, ինչպիսիք են՝ քացախ, հայելի, կենդանի ոսկե ձկնիկներ ջրի մեջ, սմբուլներ, ներկած հավկիթներ, մետաղադրամներ և Շահնամե, Հաֆեզի դիվան, Ղուրան կամ Ավեստա գրքերից մեկը և այլ իրեր։

Նորաձևությանարգելքը իրանում

Իրանում կրոնով պայմանավորված արգելվում են նորաձևության ցուցադրությունները և առհասարակ պոդիումը։ Հիմա էս մարդիկ սրա լուծումը գտել են , օգտվել են մի տեխնոլոգիայից, որը թույլ է տալիս դիտել նորաձևությունն առանց մոդելի երևալու։ Իրանը սահմանափակումներով երկիր է կանանց համար, բայց ի տարբերություն հայերի, իրենք չեն վհատվում ու ցանկացած գնով հասնում արդյունքի, լավ արդյունքի։

շարադրութիւն (թարքմանութիւն)

من از ارمنی های ساکن ایران بودم که امسال به کشور خودم ارمنستان مستقر شدم.

مدرسه من “مخیتار سباستاسی” جز آن مدارسی است در ایروان که زبان فارسی به عنوان زبان خارج تدریس می شود.  در ایروان بعضی از مدرسه ها کلاس فارسی دارند و این مدرسه جز آن ها است.

من ۱۴ سال در ایران زندگی کردم و فارسی را به خوبی صحبت می کنم. برای همین من زبان فارسی را انتخاب کردم که نه تنها به دانش آموزان بلکه به معلم نیز کمک کنم که به بچه ها درس بدهد. برای من خیلی خوب شد چون زبان فارسی را دوره می کنم.

معلم ما ارمنی است ولی زبان فارسی را خیلی خوب درس می دهد. او به جز آموزش الفبا و دستور زبان فارسی به بچه ها فرهنگ ایران را توضیح می دهد. برای بچه ها جالب است چون فرهنگ و تمدن ایران دیرینه است.

من می خواهم تشکر کنم از این مدرسه که این موقعیت را به بچه ها داده که زبان فارسی را بخوانند.

 

Ես Իրանահայ եմ և այս տարի մեկնելեմ իմ երկիրը Հայաստան ապրելու համար:

Իմ դպրոցը «Մխիթար Սեբաստացի» Երևանի այն դպրոցներից է որ պարսկերէն լեզու են դասաւանդում:

Ես 14 տարի Իրանում եմ ապրել և պարսկերեն լեզուն լաւ գիտեմ: Այդ պատճառով իմ ընտրութիւնն է պարսկերեն լեզուն որ բացի իմ ընկերներին մեր դասատուին էլ օգնեմ: Իմ համար շատ լաւ դասաւորվեց քանի որ կարողացամ պարսկերէն լեզուն կրկնել:

Մեր դասատուն հայ է բայց շատ լաւ է դասավանդում: Նա բացի պարսկերեն տառերը և գրականութիւնը աշակերթներին Իրանի մշակույթ է ծանոթացնում և դա աշակերտների համար շատ հետաքրքիր է քանի որ Իրանը ունի հին քաղաքակրթութիւն:

Ուզումեմ շնորհակալութիւն յայտնել մեր դպրոցին որ մեզ առիթ է տւել պարսկերեն լեզուն սովորել:

Հասարակագիտական ստուգատես՝ իրանական մշակույթ

«Իրանական մշակույթ» նախագծի շրջանակներում Ավագ դպրոցի պարսկերենի 9-րդ դասարանի ընտրության խմբի սովորողները ծանոթանում են իրանական մշակույթին, գրականությանը: Կարդում են Օմար Խայամի քառյակները, կատարում բանավոր թագմանություններ և մեդիաընթերցումներ: