Փող: Փողի պատմությունը

Ինչ ենք մտաբերում փող բառը լսելիս: Երեխաները մտածում են գրպանի փողի մասին, ծնողները՝ ամսվա վերջին ստանալիք աշխատավարձի: Հեռուստադիտողները, որ ուշի-ուշով հետևում են վիճակախաղի հերթական խաղարկությանը, մտածում են, թե ինչ կառնեն, եթե հանկարծ բախտները բերի, և վիճակախաղի բոլոր թվերը կռահեն: Ամեն ոք փողի մասին իր պատկերացումներն ունի: Մեր կյանքն առանց փողի անհնար է պատկերացնել: Մթերք ենք գնում, ավտոբուսի ուղեվարձը վճարում, նոր հագուստ կամ կոմպակտ սկավառակ ձեռք բերում, կինո ենք գնում կամ ճամփորդության մեկնում՝ այդ ամենը փող է պահանջում: Ցավոք, միշտ չէ, որ հասկանում ենք, թե ժամանակն էլ է փող: Նույնիսկ գիշերը, երբ քնած ենք շարունակվում է կուտակվել էլեկտրականության, ապահովագրության, ջրի և հեռախոսի վարձը, որը վճարելու համար ևս փող է պետք:
Փող և գնել հասկացություններն անբաժանելի են իրարից: Եթե դու ինչ-որ բան ես ուզում գնել, ապա փող ես տալիս և փոխարենը ստանում քո ուզած ապրանքը: Ուրեմն, փողը փախանակման առարկա է: Եթե փողը կուտակել սկսենք, այն ձեռք կբերի մի հատկություն ևս՝ կդառնա կուտակված արժեք: Փողը յուրահատուկ ապրանք է. Այն այլ ապրանքների գնի համարժեքն է: Կարելի է նաև այսպես ասել. այն, ինչ արժեք է ներկայացնում, փող է: Հայերեն դրամ բառը առաջացել է հին հունարեն դրահմա բառից և սկբնապես նշանակել է մի բուռ, մի բռան պարունակություն: Փող բառը իրանյան ծագում ունի և հայտնի է Արևելքի տարբեր լեզուներում: Սա միաժամանակ և՛ բարդ, և՛ պարզ հարց է: Ամենաընդհանուր պատասխանը հետևյալն է. փողը այն է ինչ այդ պահին փող է համարվում: Մեր ժամանակներում դրանք մետաղե և թղթե դրամներն են, որոնք պաշտոնապես վճարման միջոց են հայտարարված: Նախկինում, սակայն, վիճակն այլ էր: Դրամներն ինքնուրույն արժեք ունեին, որովհետև թանկարժեք մետաղից էին հատվում: Արևմտյան աշխարհում՝ Եվրոպայում և Փոքր Ասիայում, դրանք սկսեցին տարածվել Ք.ա. 700-ական թթ.: Աշխարհի այլ մասերում որպես փող օգտագործում էին այնպիսի առարկաներ, որոնցով կարելի էր փոխանակում կազմակերպել, օրինակ՝ անասուններ, աղ, զարդեղեն: Այսօր փողը նաև բանկում մեր հաշվի վրա նստած թիվն է, չնայած այն ոչ ոք տեսնել կամ շոշափել չի կարող: Աշխարհի տարբեր ծագերում փողը տարբեր պատմություն ունի: Եվրոպայում, այսպես կոչված, բնական փողի շրջանն ավարտվեց Ք.ա. 7-րդ  դարի սկզբին, երբ շրջանառության մեջ դրվեց  մետաղադրամը: Անտիկ ժամանակներում այն վճարման գլխավոր միջոցն էր: Հիմա է, որ մետաղադրամը մանր փող է դարձել: Այսօր վճարման ամենատարածված միջոցը «վիրտուալ»  փողն է, որը գոյություն ունի միայն վարկային հիմնարկների հաշվարկներում:

Բանկերի և դրանց գործունեության մասին

Բանկային ավանդ է համարվում անձին տրամադրված այն դրամական գումարը, որի տրամադրման պայմանները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված բանկային ավանդի պայմանագրի համար սահմանված պահանջներին, և որը չի տրամադրվել այն օգտագործելու ռիսկն ավանդատուի կողմից ստանձնելու համաձայնությամբ կամ որպես գույք, գույքային իրավունքներ վարձակալելու կամ ձեռք բերելու, աշխատանք կամ ծառայություն մատուցելու հատուցում կամ որպես պարտավորության ապահովման միջոց: Սույն օրենքի և բանկերի գործունեությունը կարգավորող այլ օրենքների իմաստով նշանակալից է համարվում իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում այնպիսի մասնակցությունը, որի դեպքում` Continue reading

Հաշմանդամների իրավունքները

Համապատասխան թեքահարթակները կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա, շատ շենքերի ու վերելակների դռները չափազանց նեղ են, իսկ ավտոբուսների կամ երթուղային տաքսիների մասին խոսելն ավելորդ է: «Հայաստանը թեեւ ցանկանում է որդեգրել եվրոպական արժեքները, հաշմանդամ մարդկանց իրավունքների  պաշտպանության ոլորտում դեռ շատ բան ունի անելու», – նկատում է Արմեն Ալավերդյանը: – «Կան շատ հաստատություններ, որոնք եվրոպական չափանիշներին համապատասխանող կառույցի տպավորություն ստեղծելու համար միայն անհարմար թեքահարթակ են պատրաստում մուտքի մոտ, մինչդեռ ներսում ոչինչ արված չէ սակավաշարժ մարդկանց տեղաշարժը հեշտացնելու համար»: Դրության փոփոխությանը կարող է նպաստել օրենսդրական դաշտի բարելավումը: Այս տարվա մարտից իրականացվել է հաշմանդամների իրավունքների եւ արժանապատվության պաշտպանությանը վերաբերող ուսումնասիրություն-վերլուծություն: Continue reading

Երեխաների իրավունքները

Երեխայի իրավունքներ, մարդու հիմնարար իրավունքներից մեկը:

Երեխաների իրավունքների մասին առաջին և հիմնական փաստաթուղթը ՄԱԿ-ի երեխաների մասին կոնվենցիան է, որը հիմք ընդունելով են աշխարհի շատ երկրներ կազմել իրենց օրենսդրությունը: Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան (եթե տեղական օրենքով նա ավելի վաղ չի ճանաչվում չափահաս) անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։ Երեխաների իրավունքները ներառում են ծնողների և այլ անձանց հետ կապված հարաբերությունները, ֆիզիկական պաշտպանվածության, անվճար կրթության, առողջապահության, քաղաքացիական իրավունքները։

Continue reading

նոռուզ

Նովրուզը անվանումն է իրանական օրացույցների Ամանորի և համապատասխան ավանդական տոնակատարությունների։ Նովրուզը նշվում է իրանական, աֆղան և քուրդ ժողովուրդների և հարակից մշակութային մայրցամաքի կողմից և տարածվել է բազմաթիվ այլ մասերում աշխարհում, ներառյալ մասեր Կենտրոնական Ասիայում, Կովկասում, Հարավային Ասիայում, հյուսիսարևմտյան Չինաստանում, Ղրիմում և որոշ խմբերի Բալկաններում։ Continue reading

Իրան և Ամերիկա

ԱՄՆ-Իրան փոխհարաբերություններում սկիզբ առած «ձնհալը» երկու երկրների միջև գոյություն ունեցող հիմնական տարաձայնությունների հարթվելու հույսեր է առաջացնում՝ չնայած այդ հարաբերությունների բարելավման համար առկա լուրջ խոչընդոտներին: Ամերիկա-իրանական հարաբերություններում երկու երկրների միջև փոխադարձ անվստահության գլխավոր պատճառը պատմական անցյալն է: Continue reading

Ազատություն

Ազատությունը Ամեն մարդու իրավուքն է, իսկ կա մի քանի ձևեր, օրինակ՝ ծնող երեխա, իսկ ծնողը արդյոք կարող է երեխային ազատ թողել։ Իմ կարծիքով ոչ, որովհետև ամեն ծնող իր երեխային բավարար ազատություն տալիս է։ իսկ եթե խոսենք ինչի բավարար ազատություն դա ամեն ծնող երեխային թույլ։

Խրախուսանք և պատիժ

Պատիժը չպետք է վնասի երեխայի հոգեբանական և ֆիզիկական առողջությանը, Եթե կասկածում եք պատժել թե ոչ, միանշանակ ` մի´ պատժեք, Ամեն մի զանցանքի համար ` մեկ պատիժ, Երեխան չպետք է խուճապի ենթարկվի, եթե հասկանում է, որ պատժվելու է, քանի որ դա վկայում է, որ երեխայի հանդեպ հաճախակի դաժան վերաբերմունքն է ցուցաբերվում, Continue reading

Աշխատանքային իրավունք

Աշխատանքային իրավունքը, իրավունքի ոլորտ է, որով կարգավորվում են աշխատողների, արհմիությունների, գործատուների և պետության միջև փոխհարաբերությունները, արմրագրվում և երաշխավորվում են աշխատանքի իրավունքը, աշխատողների երաշխիքները, դրանց իրացման, ինչպես նաև պաշտպանության պայմանները և կարգը։

Աշխատանքի իրավունքը Continue reading

Թրաֆիքինգը

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։ Արձանագրությունը տալիս է հետևյալ սահմանումները: